27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի:

Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը  (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին և դրա 2 օրինակ հայտնաբերվել է Պրիզրեն քաղաքի միայն մեկ դպրոցում:

Պրիզրենի կրթության վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու Ֆերդի Քովաչը, հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելիս, հայտնել է, որ խնդրահարույց քարտեզները Կոսովոյի դպրոցներին տրամադրվել էին Ալբանիայում գործող  կազմակերպությունների միջոցով:

Քովաչի տեղեկացմամբ՝  քարտեզների հետ կապված խնդիրն առաջին անգամ ի հայտ էր եկել հենց 2005 թվականին և դեռ այն ժամանակ իրենց միջամտության քարտեզները հանվել էին դպրոցական ծրագրից:

Քովաչը նշել է, որ այսօր կրկին ստուգումներ են անցկացրել դպրոցներում և քարտեզի 2 օրինակ հայտնաբերվել են Պրիզրենի մեկ դպրոցում: Քարտեզները դպրոցի տնօրենի կարգադրությամբ հանվել են կիրառությունից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ