Առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում … չգիտեմ, արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը թիվ 9/24 ընտրատեղամաս քվարկության եկել էր մենակ, քանի որ ընտանիքը Հայաստանում չէ: Վարդան Օսկանյանին ուղեկցում էր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Արդեն քվարկությունից հետո Վարդան Օսկանյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն երկրի ապագայի:
Վերջինիս խոսքով, վերջին մեկ ամսում պարզ երևաց, որ սա երկրի համար կարևորագույն ընտրություններ են: Հուսով եմ, որ կկարողանանք այնպիսի արդյունքներ ունենալ, որ սկիզբ կդնեն երկրում արդեն առավել հիմնարար փոփոխությունների” ,- նշեց նա:
Վ. Օսկանյանն ասաց ` դեռ ԲՀԿ նախընտրական շտաբ չի գնացել: Ընտրախախտումների ահազանգերին ծանոթացել է մամուլից, ինչը լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: Մարդկանց այս ակտիվությունը մի քիչ անբացատրելի է, առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում… չգիտեմ, արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, սպասենք, թե օրվա ընթացքում ինչ զարգացումներ կլինեն”:
Վարդան Օսկանյանը նշեց , որ համատեղ աշխատանքը այլ կուսակցությունների հետ բնականոն ընթանում է: “Ինչպես պայմանավորվել էինք, ամեն ինչ արվելու է, որ գոնե տեղամասերում նվազագույնի հասցնենք խախտումները, որպեսզի արդյունքները հնարավորինս մոտ լինեն ժողովրդի ցանկությանը”:
Կարելի՞ է ասել, որ իշխող քաղաքական ուժը այս անգամ էլ կիրառեց վարչական ռեսուրսները. “Փաստերին ծանոթանալուց հետո կարելի է համապատասխան գնահատական տալ, այս պահի դրությամբ կտրուկ գնահատականերից կխուսափեմ, բայց մտահոգվելու ու կասկածելու տեղիք կա,ո ր ուղորոդում են”,-նկատեց ԲՀԿ-ի առաջատարը :