11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ազատ, արդար և թափանցիկ». Տիգրան Մուկուչյանը գնահատեց

«Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ  վաղը  կհրապարակվի շուրջ 317 համայնքներում տեղի ունեցված համայնքի ղեկավարների և համայնքի ավագանու անդամների ընտրության վերջնական արդյունքները:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններից հետո իրենց է ներկայացվել վերահաշվարկի 11 դիմում՝ 5-ը Մեծամորի ընտրատեղամասերի, իսկ մնացածը՝ Ազատամուտ և Այրում համայնքների վերաբերյալ:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ քվեարկության ամբողջ օրը ԿԸՀ-ն աշխատել է լիարժեք ռեժիմով, հետևել է բոլոր խախտումների դեպքերի, փաստերի վերաբերյալ հրապարակումներին՝ ԶԼՄ-ներում, դիտորդական կայքերում:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իր համար զարմանալի էր զարմանքը՝ ընտրատեղամասից դուրս տեղի ունեցած քվեարկությունների երկու դեպքի առթիվ:

Հարցին՝ գրանցվե՞լ են դեպքեր այլ անձանց փոխարեն քվեարկելու, Տիգրան Մուկուչյանը արձագանքեց . «Այլ անձանց փոխարեն քվեարկելու խնդիր՝ գրառումները, որոնք կատարվել են, մենք փորձել ենք օպերատիվ պարզել՝ ինչի մասին է խնդիրը: Եզակի դեպքեր են եղել, 22 քաղաքացու հետ կապված, որոնք հիմնականում վերաբերում են հայր և որդու կամ պապ ու թոռի ստորագրություններին, որ եկել են, ու մեկը մեկի անվան դիմաց է ստորագրել, բայց խոսել այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի մասին, համատարած դեպքերի մասին, զանգվածային, չի կարելի»:

Հարցին՝ ինչո՞ւ չդադարեցվեցին Էջմիածնի ընտրությունները, երբ քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում էր ու ըստ էության, անհավասար մրցակցային պայմանների մեջ էր մյուս թեկնածուի նկատմամբ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Թե՛ ԿԸՀ-ն, թե՛ ընտրատարածքային հանձնաժողովը, կարող են իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով: Իսկ ԸՕ-ով ՏԻՄ ընտրությունների հետ կապված չկա իրավական հիմք՝ չեղյալ ճանաչելու ընտրությունը, կասեցնելու, տեղափոխելու՝ նման դեպքերով պայմանավորված: Որպես այդպիսին՝ իրավական հիմք ընտրությունը չեղարկելու՝ գոյություն չուներ: Դեպքի հետ կապված, կարող եմ ասել, որ դատապարտելի է ցանկացած բռնություն, անկախ դրանց, թե ով է իրականացնում ինչ պատճառներով»:

Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները՝ Մուկուչյանը դրանք գնահատեց արդար ու թափանցիկ:

«Այո, ես կարծում եմ, հիմք ունենալով փաստերը, ընտրություններն անցել են ազատ ու արդար, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Այդ ընտրություններ ժամանակ մենք ունեինք համայնքներ, որ հետևում էին չորս տասնյակից ավել քաղաքացիներ»,- նշեց նա:

Հարցին՝ Էջմիածնի ընտրությունները և՞ս անվանում է ազատ, արդար ու թափանցիկ, Մուկուչյանը պատասխանեց, որ հակառակը պնդելու առումով չունի փաստական հիմք:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ