27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական լրատվամիջոցն անհանգստացած է Հայաստանի սպառազինությունում « Iskander-M»-ի առկայությունից

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված  ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին:

Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի: Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող տարածքի համար: (Արևելյան Անատոլիա թուրքական տերմինը ընդգրկում է նաև հայկական պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը): Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:

Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ  առկա են Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ