“Ջենթլմեն ջան, գալու եմ ճակատդ պաչեմ…”. Հովիկ Աբրահամյանի քվեարկությունից /վիդեո/
Քիչ առաջ 10/08 ընտրատեղամասում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկեց իր խոսքով` “հանուն ավելի լավ Երեւանի” : Քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադառնալով խորհրդարանում շատ բացակայություններ ունեցող պատգամավորների խնդրին:
Թե ով ինչ չափով է պատասխան տալու իր բացակայությունների համար հարցին, ԱԺ նախագահը պատասխանեց. “Բոլորն` սկսած ինձնից, հավասարաչափ պատասխանատու են օրենքի առջեւ: Առաջիկա նախարարական փոփոխությունների հետ կապված Հովիկ Աբրահամյանը նշեց. “Սպասեք 2 օր, եւ ամեն բան պարզ կդառնա”:
Ի դեպ, Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահին մոտեցավ տարեց մի կին, որը ԱԺ խոսնակից պահանջեց վերանորոգել Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը, որտեղ էլ արդեն 3-րդ տարին քվեարկում է Հովիկ Աբրահամյանը:
Նա խոստացավ այս տարի անպայման անդրադառնալ այդ խնդրին: Կինը, որը չներկայացավ` իր իսկ խոսքերով` հայտնի ազգանուն ունենալու պատճառով, դիմելով ԱԺ նախագահին, ասաց. “Ջենթլմեն ջան, վերանորոգումից հետո գալու եմ ճակատդ պաչեմ”: