29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում չի ուզում տեսնել Արծվիկ Մինասյանին. վերջինս հաստատեց (վիդեո)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր չհերքեց, որ իրեն առաջարկ է եղել ղեկավարել այլ նախարարություն, սակայն թե կոնկրետ որը, նա չմանրամասնեց: «Եղել է առաջարկ, եղել է  առաջարկ տարբեր ուղղություններով, ես որպես ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարի պաշտոնակատարը: Նշենք, որ ըստ մամուլի՝ Արծվիկ Մինասյանը գլխավորելու է Բնապահպանության նախարարությունը: Երեկ էլ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, ինչին Արծվիկ Մինասյանն առարկեց:

Ինչ վերաբերում է  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին կրկին հավակնելուն, ապա Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ եթե կառավարության առաջարկն ընդունվի, ապա այդպիսի նախարարություն չի լինի, ինչն իր համար ընդունելի չէ:

«Պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է  հայտնել, իսկ մեր նպատակն ամեն գնով տվյալ դիրքում մնալը չէ, այլ նպաստելը, որ խնդիրները լուծվեն, ու մենք աջակցենք անկախ նրանից՝ որտեղ ենք լինելու: Գոհ ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում: Ես չեմ կարծում, որ տարբեր կարծիքներ, որ վերաբերում են  իմ պրոֆեսիոնալիզմեն, պետք  է քննարկվեն, ու ես ինքս ինձ չպիտի գնահատեմ:

Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ինքը ուզում է մնալ իր պաշտոնում, թե ոչ, նախարարին նշանակում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ»,-հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Վերջինս չպատասխանեց հարցին, թե արդյոք իրեն ներկայացվել են հիմնավորումներ, թե ինչու իրեն չեն տեսնում այս նախարարի պաշտոնում, միայն ասաց, թե յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում այն թիմը, որտեղ տեսնում է ավելի ադրյունավետ մեխանիզմ. «Որևէ սահմանափակում, ձգտում ամեն գնով գտնվել մի դիրքի վրա ինքնանպատակ չէ, սա ընկալելի պիտի լինի ու առաջիկան էլ ցույց կտա»,-եզրափակեց նա:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ չի քննարկվում կոալիցիայից դուրս գալու թեման:

Այլ մանրամասներ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ