26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիճաբանություն Աջափնյակի 6/3-ի ընտրատեղամասում

Աջափնյակի 6/3-ի ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ավետիս Համբարձումյանը թույլ չի տվել “Բարև Երևան” դաշինքի վստահված անձին հասցեներ հարցնել ընտրողներին, որպեսզի կուտակումներ չլինեն:

“Նախագահն ինձ արգելում էր`ասելով, թե ես իրավունք չունեմ: Ես ասացի, որ նա ցույց տա այդ կետը, որի համաձայն` ես դրա իրավունքը չունեմ: Բացեց, ինչ-որ բան ցույց տվեց, որ իրավունք չկա միջամտելու: Սակայն ես չեմ միջամտել, ես ընդամենը ուզում եմ, որ կուտակում չլինի:

Վիճաբանություն գնաց, հետո կարծես թե կարգավորվեց: Ընդհանուր առմամբ առայժմ նորմալ է գնում”,-ասաց “Բարեւ Երեւանի” վստահված անձ Զավեն Բաղդասարյանը:

Նա որպես թերություն նշեց տեղամասը բացվելիս վստահված անձանց համար նախատեսված աթոռների բացակայությունը, ինչպես նաև չհրկիզվող պահարանի դռան բաց լինելը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ