“Զորավարին” է ընտրել. սկսվեց
Երեւանի ավագանու ընտրություններին “Ֆեյսբուքի” լրագրողական անդրադարձից
Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Հարություն Մկտրչյանը ներկայացրել է իր կողմից կատարված ընտրությունը. “Բարի լույս ընկերներ, ընտրական գործընթացով զբաղված հայրենակիցներ… Գնացի ընտրության, ու Իքս արեցի քվեաթերթիկի վրա, տակն էլ գրեցի` «Զորավարին» դրեցի պտիչկան ու դուրս եկա…
Լրագրող ընկերներիս, ու բոլոր մասնակիցներին անփորձանք օր եմ ցանկանում”:
Մեկ այլ լրագրող, ինչպես նաև “Բարև, Երևան” դաշինքի ներկայացուցիչ Անի Քոչարն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Կլինի մի ընտրություն, որ արժանապատվորեն անցնի: Սկսվեեեեեեեեեեց: Արդեն ահազանգեր եմ ստանում, որ ընտրատեղամասերում սկսել է որոշ կուսակցությունների “ակտիվը” ինքնադրսևորվել:
Սիրելի գործընկեր լրագրողներ, ես պարբերաբար տեղեկացնելու եմ ինձ հասած ընտրախախտումների մասին, կխնդրեմ հետևողական լինեք և ձեր լրատվամիջոցներով արձագանքեք: Կանխավ շնորհակալություն համագործակցության համար”: