Ընտրողների հոսքը մեծ է. ԿԸՀ
Մինչև քվեարկության օրը ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների և բողոքների քննարկման արդյունքների վերաբերյալ ԿԸՀ նիստին տեղեկություններ հաղորդեց ՀՀ ԿԸՀ աշխատակազմի իրավաբան Նունե Հովհաննիսյանը:
ՀԱԿ-ը քիչ առաջ ներկայացրել է բողոք որ 9/3 տեղամասի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում: ԿԸՀ-ը արդեն ստուգել է հաղորդումը և պարզել , որ այն չի համապատասխանում իրականությանը:
Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մայիսի 5-ի ընտրությունների ազդարարումից հետո ստացվել են ընդամենը 7 դիմում և 4 դիմում էլ ստացվել է ավագանու ընտրություններին ներկայացված 6 կուսակցությունների և 1 դաշինքի կողմից:
Նունե Հովհաննիսյանը փաստեց, որ բոլոր դեպքերում էլ պաշտոնական պարզաբանում տալու կարիք է զգացվել և բոլոր դեպքերում էլ պարզաբանումները տրվել են, բոլոր դեպքերն էլ կապված են եղել նախընտրական քարոզչության հետ: Օրինակ քարոզչանյութերի բաժանման տեխնիկայի, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ վայրերում տեղադրելու հետ:
Քարոզչության շրջանակներում ԿԸՀ են դիմել նաև կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ժառանգները, որոնք նշել են,որ կոմոզիտորի Էրեբունի Երևան երգը հնչում է քարոզարշավի ժամանակ առանց իրենց գիտության և դա հեղինակային իրավունքների ոտնահարում է: Նրանց դիմումը մերժվել է, քանի որ դա չի մտնում ԿԸՀ լիազորությունների մեջ:
Այս պահին կոնկրետ ահազանգեր հնչել են միայն թանաքանյութի անհետացման վերաբերյալ: ԿԸՀ-ն հորդորում է, որ հատուկ նյութով դրոշմակնիքների մաքրելը քրեորեն պատժելի է:
Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն ընտրողների հոսքը բավականին ակտիվ է: Ըստ ընտրական մարմնի` 10 անց 30-ի դրությամբ տեղամասերում գտնվելու իրավունք չունեցող անձինք չեն նկատվել: