“Մեռյալ հոգիների” ընտրությո՞ւն
ԿԸՀ հերթական նիստին ՀՀ ոստիկանության և անձնագրային վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը խոսեց ընտրողների ցուցակների կազման առանձնահատկությունների մասին:
Ոստիկանությունը արդեն մայիսի երեքին ներկայացրել է ընտրողների ցուցակը: Մինչև քվեարկության օրը առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող անձինք:
2013 թվականիի մարտի 27- ի ցուցակով 817 814 ընտրող է գրանցված,ապրիլի դրությամբ 817 835 ընտրող, մայիսի 2-ի վերջնական ցուցակում էլ 816 475 ընտրող : Որևէ վայրում մշտական հաշվառում չունեն 3000 ընտրող:
“Մեռյալ հոգիների” ընտրության մասին: Ըստ Քոչարյանի` ՀՀ նախագահի ընտրությունից հետո մահացած անձանց տվյալները քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունից առաջին անգամ ստացվել են էլեկտրոնային եղանակով :Ինչը էապես բարձրացրել է ընտրողների ռեգիստրի բարձրացման արդյունավետությունը: Մասնավորապես էլեկտրոնային ճանապարհով ստացվել է մահացաած մարդկանց վերաբերյալ 3200 հաղորդում: Այդ մարդիկ բնականաբար հանվել են ընտրողների ռեգիստրից:
Ընտրացուցայկների ցուցակներում ոստիկանությունը առանձնակի ուշադրություն է դարձրել տաս և ավելի մարդկանց մի հասցեում գրանցված լինելու հանգամանքը: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այսպիսի հասցեների թիվը Երևան քաղաքում 7000 ից ավելի է եղել: Ոստիկանությունը պատասխանել է բոլոր ստացված հաղորդումներին, որոնցից 30- ը չեն համապատասխանել իրականությանը:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ պատշաճ իրականացվել է նաև ծանուցագրերի ուղարկման հարցը, քվեարկության օրվանից ոչ ուշ քան երեք օր առաջ բոլոր հասցեատերերին ուղարկվել են ծանուցագրեր: