Ես առաջին անգամ եմ լսում 2 միլիարդ դոլարի մասին. նախարարը հանդիպեց նաիրիտցիներին/վիդեո/
Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մոտեցավ կառավարության առջեւ հավաքված նաիրիտցիներին: Գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները նախարարին ներկայացրին իրենց պահանջները «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված:
Նաիրիտցիներից Անահիտ Մանուկյանը նախարարին ասաց, որ կա ներդրող, որը պատրաստ է 2 մլրդ դոլար տրամադրել «Նաիրիտի» վերագործարկման համար, սակայն նախկին նախարարներն այդպես էլ քայլեր չձեռնարկեցին գործարանը վերագործարկելու համար:
Աշոտ Մանուկյանին զարմացրեց նաիրիտցու ասածը. «Ես առաջին անգամ եմ լսում 2 միլիարդ դոլարի մասին»,- ասաց նա:
Նաիրիտցիների ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նման պարագայում հնարավոր է «Նաիրիտ» վերագործարկումը, նորանշանակ նախարարը չպատասխանեց, խնդրեց ժամանակ տալ իրեն՝ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար:
«Վեց ամիս թե մեկ տարի՞»,-հարցրեց նաիրիտցիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: