03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարդան Ղուկասյանի եղբորոդու փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը երկու բողոք է ներկայացրել դատարաններ: Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց փաստաբանը, Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել իր պաշտպանյալին կալանավորելու Շիրակի մարզի ընդհանուր դատարանի ապրիլի 27-ի որոշման դեմ, եւս մեկ բողոք է ներկայացրել հիշյալ մարզային դատարան՝ բողոքարկելով իր պաշտպանյալին գործով տուժող չճանաչելու նախաքննական մարմնի որոշումը:

Գյումրիի “հակամարտության” գործում որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալն, ըստ Հայկ Ալումյանի, մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ եւ 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Մեղադրյալը գտնում է, որ իր վրա հարձակում է կատարվել, ինչի հետեւանքով ինքն որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն “մեղավոր” է ճանաչում միայն, որ “հասցրել է պաշտպանվել”:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Արտյոմ Կարապետյանը:

Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար “Քավոր Հարութ” եւ “Շեկո” մականուններով եւ համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ “Քավոր Հարութի” անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գեւորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ