27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամկետը

Թուրքիայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ առաջարկելով 1 տարով երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կատարելու ժամկետը:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին տրված իրավասության ժամկետը լրանում է 2016թ. հոկտեմբերի 2-ին:

Կառավարությանը ներկայացված օրինագծում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին հարակից շրջաններում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մեծացրել են Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Օրինագծում որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացվում են Իրաքի հյուսիսային շրջաններում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունները` մասնավորապես «Իսլամական պետությունը» (ԻՊ):

Կառավարությունը մեջլիսից թույլտվություն է խնդրում 2 հարցում.
1. Անհրաժեշտության դեպքում թուրք զինվորների մասնակցությունը Թուրքիայի սահմաններից դուրս կատարվող գործողություններին:
2. Նույն նպատակով օտարերկրյա զինվորների տեղակայում Թուրքիայում:

Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Թուրքիայի ԶՈՒ-ին Իրաքի հյուսիսում և Սիրիայում ռազմական գործողություններ կատարելու իրավասություն տալուն կողմ էին քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունները, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) դեմ էր քվեարկել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ