20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի հետ

Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։

Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ