Ձվի կեղեւի օգտագործման տարբերակներ, որոնց մասին չգիտեիք
Հիվանդությունների բուժում
Ձվի կեղեւի օգտագործումն օգնում է հաղթահարել կարիեսը, օստեոպորոզը, ալերգիաները, լնդերի արյունահոսությունը։ Ձվի կեղեւը օգնում է բուժել այրվածքները, գաստրիտը, փորլուծությունը, հանում երիկամների քարերը։
Կալցիումի աղբյուր
Ձվի կեղեւը կալցիումի մեջ աղբյուր է, ինչն անչափ պետք է մեր օրգանիզմին։ Այն ամրացնում է մազերն ու եղունգները։
Ռադիոակտիվ նյութերից է ազատում
Մարդու օրգանիզմում արագ հավաքվում են ռադիոակտիվ նյութեր, որոնք վնասում են առողջությանը։ Ձվի կեղեւի օգտագործումն օգնում է արագ ազատվել դրանցից։ Մի քնաի շաբաթ ¼ թեյի գդալ աղացած կեղեւը կօգնի ձեզ։
Լվացքի սպիտակեցում
Ձվի կեղեւը ոչ միայն առողջության համար է օգտակար, այլեւ կենցաղում։ Լավ մանրացրեք այն, լցրեք կտորի մեջ, պինդ կապեք ու դրեք լվացքի մեքենայի մեջ, երբ սպիտակեղեն եք լվանում։
Սուրճի համ
Եթե ցանկանում եք սուրճի համը լավնացնել, եփելիս սուրճի հետ մի փոքր աղացած կեղեւ լցրեք։
Ծաղիկների սնուցման համար
Մանրացրեք ձվի կեղեւն ու լցրեք ջրի մեջ։ Մի քանի օրից այդ ջրով ջրեք սենյակային բույսերն ու ծաղիկները, դրանք կսկսեն ավելի լավ աճել։