«Փորձությունը սխալ բան անելու ցանկությունն է»
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Փորձությունը սխալ բան անելու ցանկությունն է: Փորձությունը նաև մարդկանց սխալ գործելու դրդելն է: Սա էլ կոչվում է գայթակղություն՝ ահավոր ծանր մեղք: Երբ «Հայր Մեր»ի վերջում ասուն ենք «և մի տար մեզ փորձության այլ փրկիր մեզ չարից», սա ո՞չ թէ Աստված մեզ տանում է փորձության ու մենք էլ խնդրում ենք որ չանի նման բան, այլ հակառակը: Մենք մեր երկնավոր Հորը խնդրում ենք որ ՕԳՆԻ մեզ չար ցանկություններով ՉՏԱՐՎԵԼ ու սխալներ չանել, այլ փրկել մեզ դրանցից»: