Հայաստանում անցել են ժամանակները, երբ հեղինակությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա. ՀՀԿ փոխնախագահ
«Երկրում տնտեսական աճ ապահովող կառավարությունը, իշխանությունը միշտ չէ, որ հաղթում է ընտրություններում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը , թե Հայաստանի տնտեսությունը խայտառակ վիճակում է գտնվում:
«Կայացած քաղաքական ուժեր շատ քիչ կան, այդ պատճառով էլ հասարակությունը շարունակում է վստահել այն մարդկանց, որոնք իշխանություն են ներկայացնում: Տնտեսական աճ ապահովող կառավարությունները միշտ չէ որ ընտրվում են, կամ միշտ չէ, որ հաղթում է ընդդիմությունը»,-ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը:
Հարցին` ինչպես է գնահատում այն, որ թաղային հեղինակությունները Հայաստանի որոշ համայնքներում ազդել են ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա Աշոտյանը արձագանքել է. « Հայաստանում անցել են ժամանակները, երբ հեղինակությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա»: