05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սկյուտարի հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը:

Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ վերջին շրջանում հայկական դպրոցների վրա հարձակումներն աճել են: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ այս տարվա մեջ Գալֆայան դպրոցի վրա սա երկրորդ հարձակումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ 2016թ.-ի հունվարի 19-ին, երբ անհայտ անձիք դպրոցի պատին գրել էին. «Տառապանք հային»:

Աղբյուր`    Ermenihaber.am
ermeni_okulu_irkci_yazi
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ