Սերժ Սարգսյանը անակնկալի կբերի. Ժողովուրդ
Թերթի տեղեկություններով՝ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու։ Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից՝ ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի` Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա Աժ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը։
Այն, որ Աերժ Աարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձեւական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամերից եւ ոչ մեկին պարտական լինել։
ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ (Ռուբեն Թադեւոսյանից «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ՝արդեն որոշվել է՝ Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարելու 2017 թվականի Աժ ընտրությունների ՀՀԿ ընտրական շտաբը։
Ի պատասխան՝ նա ասաց. «ժամանակը կգա, կուսակցությունը կորոշի, պետք չէ ժամանակից առաջ ընկնենք, մենք դեռ ՏԻՄ ընտրություններ ունենք, համագումար ունենք»։ ճշտող այն հարցին, թե փաստորեն նման տարբերակը քննարկվում է, Թադեւոսյանը պատասխանեց. «Կորոշենք, մի անհանգստացեք, կորոշենք եւ Զեզ կներկայացնենք»։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: