Քանի համայնքում է հաղթել ու պարտվել ՀՀԿ-ը
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ
«Հանրապետական» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրվել 237 համայնքներում, որից 161-ում ՀՀԿ-ը հաղթել է: «Նախնական տվյալներով` 20-ից 25 համայնքներում է ՀՀԿ-ը պարտություն կրել»,-հավելեց նա:
Ռուբեն Թադևոսյանի խոսքով, բացի այդ ՀՀԿ-ն առաջադրել և պաշտպանել է նաև ոչ կուսակցության անդամի, որոնցից շատերը համայնքի ղեկավարներ են:
«Նաև 20-ից 25 անկուսակցական համայնքի ղեկավարներ ստացել են մեր աջակցությունը և կարողացել են արժանանալ նաև ժողովրդի վստահությանն իրենց համայնքներում»,-շեշտեց նա:
Եղել են նաև անկուսակցականներ, որոշ դեպքերում նաև այլ կուսակցության անդամներ, որոնց թեև ՀՀԿ-ն չի առաջադրել, բայց ՀՀԿ տարածքային կազմակերպությունները որոշում են կայացրել աջակցել։