Կարեն Կարապետյանի առաջին քայլը հույս է ներշնչել (վիդեո)
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ հանրաքվեն, որով ամրագրվեց մեր անկախությունը, զուտ տեխնիկական կողմն է ապահովում: «Անկախությունը ձեռք բերելը մի խնդիր է, այն պահպանելն ու զարգացնելը` հարցի մյուս կողմը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետը: Սակայն, ըստ նրա, երաշխիքներն, որոնք պիտի ապահովեն անկախությունը, չեն պահպանվում մեզանում: Նախևառաջ պետության և քաղաքացու շահերը Հայաստանում չեմ համընկնում: Բացի այդ տնտեսության այնպիսի մոդել պիտի ամրագրվի, որը ծառայի սոցիումի շահերին, ինչն ամենևին էլ այդպես չէ:
«Բայց մենք չենք կարող չարձանագրել, որ մի քանի պետությունների հետ համեմատած անկախանալուց հետո մենք ունենք ավելի մեծ Հայաստան և ավելի փոքր Վրաստան: Այսինքն
անկախության ձեռքբերման առաջին պտուղը, որ մեր պետությունը ճաշակել է, Արցախի անկախությունն է: Բայց եթե սահմանդարական համակարգը նորմալ չաշխատեց, այդ անկախությունը շատ արագ կփոշիանա»,-հավելեց Վարդան Այվազյանը: Հարցին, թե անկախության այլ երաշխիքներ մենք ունենք, նա պատասխանեց. «ՀՀ-ն անկախության երաշխիք ունի, թե չէ, կարծում եմ` մինչև այս պահը երաշխավորված չի եղել: Բայց բոլորիս էլ քաջ հայտնի Կառավարության փոփոխությունը բոլորիս էլ հույս է ներշնչում երաշխիքների համար, առաջին հերթին գրավեց այն, որ նոր վարչապետը կադրային փոփոխության առումով շեշտադրումը կատարում է պրոֆեսիոնալիզմի վրա, և քաղաքական պատկանելիությունը մղվում է երկրորդ պլան: Սա պետական համակարգի ճիշտ աշխատանքն է պրոֆեսիոնալիստների հետ, սա ամենակարևոր երաշխիքն է»:
Առավել մանրամասն` տեսանյութում: