01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մարգարիտ Եսայանը “գժանոց թեժացրեց” Ազգային ժողովին /ֆոտո, վիդեո/

Ազգային ժողովի  պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը հինգշաբթի` մայիսի 2-ին խորհրդարանի ուշադրության կենտրոնում էր: Նա այս անգամ ոչ թե օրենսդրական նախագիծ էր ներկայացրել, այլ Եսայանի երկրորդ` “Գժանոց թեժ աշուն” գրքի շնորհանդեսն էր: Պատգամավորին ծաղիկներ նվիրեցին, խնդրեցին մակագրել գրքի վրա:

Նաեւ փող էին հանգանակում, բայց ոչ հեղինակի համար: Ինչպես հայտարարեց  պատգամավորը, գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Մարգարիտ Եսայանի օրինակին կհետեւեն ուրիշ շատ պատգամավորներ: “ Մարգարիտ Եսայանի նման պատգամավորները բարձրացնում են Ազգային ժողովի պատիվն ու արժանապատվությունը” ,- ասաց Հ. Աբրահամյանը:

Ի դեպ, այսօր 361 000 դրամ գումար հանգանակվեց:

Մարգարիտ Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում անդարադարձավ գիրքը գրելու շարժառիթներին եւ այն խմբերին, որոնց տրամադրվելու է գումարը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ