Երբեմն կշտամբանքներն անխուսափելի են
Այսօր ԱԺ-ում ճեպազրույզի ընթացքում ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով վարչապետի՝ Արծվին Մինասյանին ուղղված նկատողությանը, նշել էր. «Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»։
Խոսելով այս միջադեպի մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Դա, անշուշտ չի կարելի շոու համարել: Դա շոու անվանողը վարչապետին վիրավորած կլիներ: Վարչապետը դիտողություն է արել Արծվիկ Մինասյանին: Ես այնտեղ վեճ չտեսա: Ավելի շատ վարչապետն էր Արծվիկ Մինասյանին կշտամբում»:
Քաղաքագետն ընդգծեց՝ դրական արդյունքի հասնելու համար երբեմն նմանատիպ երևույթները, կշտամբանքները անխուսափելի են լինում, ապա հույս հայտնեց, որ Կարեն Կատապետյանը կկարողանա մեր երկրի տնտեսության զարգացման տեմպերն արագացնել: