08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։

Կողմերը կարեւորել են Արցախի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջեւ դրված խնդիրների իրականացման։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ