Ես կարող եմ պաշտպանության նախարար լինել, եթե…
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/09/2c3e5c97b23024191c4180a1bea6d8fe-472x265.jpg)
ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարար կցանկանար լիներ միայն այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` անդրադառնալով լրագրողների հարցին` եթե իրեն առաջարկեին լինել Պաշտպանության նախարար, կցանկանա՞ր ստանձնել այդ պաշտենը:
«Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ես ասել եմ` ես կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, բայց, եթե պատերազմ չլինի` չեմ լինի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նշեց՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակում եղել է ժամանակակից տեխնիկայի պակաս, որն այժմ փորձում են լրացնել. «Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից տեխնիկայի հագեցումով բավականին հետ էինք, բավականին փոփոխություններ տեղի ունեցան պատերազմից հետո»: