Հաշվարկված է`քանիսի վրա կտարածվի. Ժողովուրդ
Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներմաև նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի: Սակայն դեռեւս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը:
Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Ենթադրվում ի, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ: Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված հնարավոր է` «Համաներման մասին- ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի: Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ երեկ Աժ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է Աժ արտահերթ նիստ:
Ամեն դեպքում, ընդամենը վեց օրից Հայաստանը կնշի իր անկախության քսանհինգամյակը: Օրվա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում` մեծ զորահանդես: Իսկ դատապարտյալների եւ քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարազատների ուշքն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: