08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը ընտանիքի հետ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ եւ երեխաների հետ մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր:

Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները:   

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են եւ բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:  

Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ եւ ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական. “Արդեն հաճելի եւ սպասված ավանդույթ է դարձել կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը տոնական միջոցառումներով կազմակերպումը, ինչը բարձր տրամադրություն է ապահովում հատկապես մեր փոքրիկ երեւանցիների համար: Վստահ եմ, որ այսօր եւս մեր փոքրիկները ուրախ եւ հաճելի ժամանակ կանցկացնեն իրենց ծնողների հետ ու հաճելի հուշերով կհեռանան այգուց: Ի դեպ, մեր ծնողներն էլ միշտ մեզ են մայիսի 1-ին բերել կենդանաբանական այգի եւ, ըստ էության, մենք այսօր շարունակում ենք այդ բարի ավանդույթը: Ինչ վերաբերում է այգու վերակառուցման աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են, անելիքներ դեռեւս շատ կան, սակայն մենք վստահ ենք, որ առաջիկա տարիների ընթացքում կունենանք լիովին վերափոխված ու նորովի գրավիչ կենդանաբանական այգի”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ