22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Առանց Նիկոլի ՀԱԿԿ-ն կեղծ է ու շրիշակից ցածր”. պատգամավորը` ՀԱԿԿ-ԲՀԿ-ին

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է իր հայտարարությանը ԲՀԿ-ի արձագանքներին:

 “Եթե մարդիկ շատ ծանր են տանում ԱԺ ամբիոնից հնչած ելույթները, ուրեմն դրանք դիպել են հենց նշանակետին։ Երեկվա իմ անդրադարձը կեղծ քաղաքական ապրանքանիշերին ապացույցն էր այն բանի, որ որոշ մարդկանց ցավեցրել է ասված ճշմարտությունը։ ԲՀԿ-ն տեղում չկողմնորոշվեց, հավանաբար մեկ օր էր անհրաժեշտ Ուրիխանյանին համապատասխան հանձնարարական ստանալուց հետո իրենց լրատվամիջոցներով ոչինչ չասող պատասխան տալ ինձ ու արդարանալ, թե պատասխանն արդեն հնչել է։

Երեւի շատ են նեղվել, որ կեղծ ապրանքանիշերի տակ Օսկանյանի հետ չի հնչեցվել նաեւ իրենց անունը։ Իսկ ՀԱԿԿ-ի մասով էլ ասեմ, որ փորձել են իրենց մակարդակի գյորա պատասխանել ինձ, եւ ինչպես չստացված էր երեկվա իրենց հանրահավաքը, այնպես էլ՝ իմ հայտարարության իրենց արձագանքը։ Նորից կրկնեմ, որ առանց Նիկոլի ՀԱԿԿ-ն կեղծ է ու շրիշակից (պլինտուսից) ցածր”,-գրել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ