Գայլի հեկեկոցը ցնցել է ողջ աշխարհը /վիդեո/
Ընտանի դարձած գայլը` Ուիլլի մականունով, ցնցել է իր վարժեցնողին ու նաեւ ողջ աշխարհին` տան անդամներից մեկի մահը սգալով:
Տեսանյութում, որն արդեն լայն տարածում ունի համացանցում, երեւում է` ինչպես է գայլը հեկեկում հանգուցյալ տատիկի շիրիմին, իսկ վարժեցնղը շոյում է նրան եւ սփոփում:
Ուիլլին կենդանիների փրկության կենտրոնից է, որոնք մասնագիտանում են գայլերի վրա: Կենտրոնի բնակիչները մասնակցում են ռազմական գործողությունների վետերաններին օգնելու ծրագրին, ովքեր դժվարությամբ են հարմարվում խաղաղ պայմաններին:
Գայլերի` մարդկային էմոցիաներ դրսեւորելը տարօրինակ չէ, քանի որ նրանք օգնում են պատերազմի հերոսներին հաղթահարել սթրեսային իրավիճակները: Կենտրոնի ներկայացուցիչներն ասում են, որ այս կենդանիները եւս որոշակի “սահմանային” վիճակում են, քանի որ նրանք ոչ վայրի են ամբողջությամբ, ոչ էլ շուն են` բառի բուն իմաստով: