Միայն Կուտոյանը. Հրապարակ
Մենք պարբերաբար անդրադառնում ենք պետական գերատեսչությունների կայքերին, դրանցում առկա թերություններին: Օրինակ` Ազգային անվտանգությա ծառայության կայքը պետական գերատեսչությունների կայքերին ներկայացվող պահանջներին առհասարակ չի բավարարում: Կայքում անգամ նշված չէ, թե ովքեր են աշխատում ԱԱԾ-ում: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն չի կարող հրապարակել իր գործակալների անունները, սակայն գոնե բարձրաստիճան պաշտոնյաների, տեղակալների, պետերի անունները պետք է լինեն կայքում: Բայց, դատելով կայքից, ԱԱԾ-ում միայն Կուտոյանն է աշխատում, ուրիշ ոչ ոք:
Լավ կլիներ, որ մեր գերատեսչությունները կարդային Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, որտեղ թվարկվում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը: Այսպես օրինակ, տարին առնվազն մեկ անգամ տեղեկատվություն տնօրինողը պետք է հրապարակի հանրության համար իրականացվող աշխատանքները, բյուջեն, հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, աշխատանքի ընդունման կարգը, թափուր աշխատատեղերը եւ այլն:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: