18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որ ՛՛խարոշի՛՛ պատգամավորներն են ոստիկանապետին զանգում

 Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը պահանջեց հասկանալ, թե ովքեր են այն ՛՛խարոշիները՛՛, ովքեր զանգահարել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և պահանջել, որպեսզի  քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչները, ովքեր առնչություն են ունեցել Գյումրիի վերջին դեպքերի հետ,  չկանչվեն ոստիակնության հարցաքննության:

՛՛Այդ կլաններում չի կարելի ցուցմունք տալ: Դա փաթաթել են նաև ոստիկանապետի վրա: Ազգային ժողովում ստեղծվել է էթիկային հանձնաժողով, որը ինչ-որ երկրորդական, երրորդական հարցերով է զբաղվում, ես առաջարկում եմ, որ ԱԺ նախագահը դիմի ոստիկանապետին ու ստանանք այն անունները, որոնք դիմել են ոստիկանապետին այդ այլանդակ խնդրանքով, հասկանանք՝ այս դահլիճի ՛՛խարոշիները՛՛ ովքեր են: Ովքեր են նրանք, որ կարող են իմ անունից, որովետև ես ներկայացնում եմ այս կառույցը, որպես Աժ պատգամավոր, կարող են թույլ տալ դիմել ՀՀ ոստիկանությանը` ասել, որ թող ես մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետև ամոթ է՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ