“Ամեն ինչս օկեյ էր” … Հայաստանից կգնա /վիդեո/
Հովսեփ Վարդանյանը երեք ամիս առաջ Հայաստան է եկել Սիրիայի Հալեպ քաղաքից, ապա կրկին վերադարձել այնտեղ ու կրկին մեկ ու կես ամիս առաջ եկել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այստեղ ցանկանում է գործ ունենալ, տարածք է վարձել, որտեղ նպատակ ունի հագուստի վաճառքով զբաղվել: Տարածքի համար 120 հազար դրամ գումար է վճարում, սակայն իրեն դեռևս թույլ չեն տալիս այդ տարածքը գործարկել:
”Ինձի ասին վաղը եկուր, սխալ թղթեր կան: Ոչ, հեչ մեկը չի բախվել այս խնդրին, ես առաջին անձն եմ”,-ասաց նա: Հովսեփը նշեց, որ երկու տարի առաջ Հայաստանի անձանգիր է ձեռք բերել, սակայն հիմա իրեն ասում են, որ անձնագրում սխալ բաներ կան և այդ պատճառով չի կարող գործը սկսել:
Նաև պատմեց, որ Հալեպում զբաղվում էր ոսկերչությամբ և բավական շատ գումար էր վաստակում:
”Ամեն ինչս օկեյ էր Հալեպ, հոս զոռով, վախելով եկանք: Եթե այսպես շարունակվի, վիզա կուզեմ, դուրս կճամփորդեմ այնտեղ, որտեղ ինձ համար ամեն ինչ լավ է”,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: