10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռուբեն Հախվերդյանը խնդրում է փոխանցել Գագիկ Ծառուկյանին /վիդեո/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որը ներկայացնում է Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանող ԲՀԿ քարոզչական խմբի և Ռուբեն Հախվերդյանի հանդիպումը:

Հախվերդյանի  զրուցելով ԲՀԿ-ական երիտասարդների հետ, ասում է, որ “Ծառուկյանին ճանաչում եմ 87 թվից, գործարար մարդ ա, գիտեմ, որ մի օրում չի դառել միլիոնատեր, ոնց որ ուրիշները, որ մի օր զարթնում տեսնում են, որ միլիոնատեր են:

Նույնիսկ իր մայրը մինչև էսօր, 80-անց մարդ ա, ամեն օր գնում ա գործի”, կամ էլ “Ես կուզենայի, իհարկե, ու աչքիս Բարգավաճը կհաղթի, եթե իհարկե չկեղծեն:

“… Եթե վերջում միտինգ արվի և Ծառուկյանն էլ մասնակցի, ապա ինքն էլ անպայման կգա, կաջակցի” : Իսկ հրաժեշտ տալիս էլ Ռուբեն Հախվերդյանը մի ձայնասկավառակ է մակագրում՝ խնդրելով, որ երիտասարդները փոխանցեն այն Ծառուկյանին: 

Հիշեցնենք, բոլորովին վերջերս Հախվերդյանը աջակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանին:  

Տեսանյութը` zham.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ