20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետք չի նամակ գրել ռուսաց թագավորին /վիդեո/

“Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, չգիտես ինչու մոդայիկ  է դարձել Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկելը:

“Չի կարելի   վերցնել մարդու հայտարարագիրը ու ասել, թե սա փաստ է, պետք է նրան դատի տալ՝ սխալ է: Իհարկե ես չեմ ասում՝ նա այդ ամենը արդար ճանապարհով է վաստակել: Այն կազմակերպությունները, որոնք ուղղակի այսպես են վարվում, դառնում են անլուրջ կազմակերպություններ: Չեմ ասում, որ կոռուպցիա չի եղել, թալան չի եղել, բայց կան հակակոռուպցիոն կազմակերպություններ, որոնց անդամներին ես չեմ ճանաչում: Իհարկե, կան նաեւ լուրջ կազմակերպություններ, որոնք հարմար պահի են սպասում, որ ներկայացնեն իրենց փաստերը: Պետք է սպասել, մինչեւ համապատասխան միջավայրը կձեւավորվի: 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո շատ բան կփոխվի”,-ասաց նա:

Իսագուլյանը գտնում է, որ պետք չէ նամակներ գրել ռուսաց թագավորին: Այլ պետք է հայոց թագավորին գրել, որ երկրումդ կոռուպցիոն երեւույթներ կան, որ այս կամ այն չինովնիկը կաշառակեր է: “Այդ դեպքում միայն խոսելու տեղ կունենանք: Հետո կասենք, երկրի նախագահին տեղյակ եք պահել, չի լուծել հարցերը”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ