Հրանուշ Հակոբյանը մեկնաբանում է Հունաստանում հայ երիտասարդների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու միջադեպը /վիդեո/
”Մենք նույն օրը ճշտել ենք` որևէ խնդիր չկա, որևէ մեկին չեն դատել, չեն բռնել, որևէ մեկը չի տուժել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ապրիլի 24-ին Հունաստանում տեղի ունեցած միջադեպին, երբ Թուրքիայի հյուպատոսության առջև հայերի կազմակերպած ակցիան հույն ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով:
Տիկին Հակոբյանը բացատրեց, որ թուրքական դեսպանատունը միշտ պահանջում է, որ նման ակցիաների դեպքում իրենց նստավայրից 10 մետր հեռու լինեն, չմոտենանան պարիսպներին, սակայն հայ երիտասարդները մոտեցել են` ցանկանալով նամակ փոխանցել թուրքական դեսպանին:
”Այդտեղ էլ առաջացել է բախումը: Նախորդ տարի այն եղել է Աթեքում, այս տարի Սալոնիկում, հատուկ մտադրության չկա դրա մեջ: Հունաստաննն այն երկիրն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, ուղղակի թուրքական կողմը մտահոգված է, վախենում է, պաշտպանական միջոցներ է ձեռնարկել”,-հավելեց նախարարի պաշտոնակատարը:
Նշենք, որ ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ, որոնց մեծ մասը հունահայեր են եղել: Ոստիկանների հետ բախումն սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարները պահանջել են Թուրքիայի հյուպատոսին հանրագիր փոխանցել: