18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահացել է գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանը

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ մահացել է գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանը:

“Մեծ, շատ մեծ ցավ ապրեցի’ տեղեկանալով Մարգո Ղուկասյանի մահվան մասին: Տասն օր առաջ մեր հրապարակախոսության եւ լրագրության ապրող դասականը նշեց իր ծննդյան օրը’ դառնալով 86 տարեկան: Ու հիմա հեռացավ’ թողնելով մի հզոր ու մեծ ժառանգություն, թողնելով մի քանի տասնյակ գիրք, մի քանի հարյուր հոդված եւ այսուհետ միշտ հիշվող անուն-ազգանուն… Մարգո Ղուկասյանի անունը մեր տանն եմ լսել, մորս համադասարանցին էր եղել, չնայած մեկ տարով մեծ էր մորիցս:

Հենց մայրս էլ ինձ ծանոթացրել էր Մարգո Ղուկասյանի հետ, ու հափշտակությամբ կարդացել էր նրա հոդվածները, գրքերը, գրել հոդվածներ նրա գրքերի մասին: Մարգո Ղուկասյանը մեր դասական հրապարակախոսության ավանդույթների կրողն էր, նա նաեւ արդիականացրեց հրապարակախոսությունը, էսսեն ու պրոբլեմային հոդվածը միավորեց’ այսպիսով ստեղծելով իր ինքնատիպ ոճը, պատումնային առանձնահատկությունները…

Հիմա Մարգո Ղուկասյանն էլ շրջանակված անուն դարձավ…Բայց մխիթարվենք միջնադարյան գրչի հիշատակությամբ. ,,Ձեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող,,…”,-գրել է Մութաֆյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ