30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան. Հրապարակ

Ապրիլյսւն քսաօրյա պաաերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները կարծես նոր էջից են սկսվել։ Գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է խնդրի լուծման գործում սեփական ներգրավվածությունն ունենալ։ Առայժմ գերակա դիրք է զբաղեցնում Ռուսաստանը։ Մեզ համար, թերևս, պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, թե այդ պսւտերազմից հետո հայկական
կողմը բանակցային սեղանի շուրջ ինչպիսի դիրքում է։ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող այս և այլ հարցերի շուրջ թերթը զրուցեց Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ։

-Ոմանք պնդում են, թե Ղարաբաղի հիմնախնդիրը խանգարում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: 

֊Այդպես չէ։ Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ Ղարաբաղը հայտարարվի ազատ տնտեսական գոտի։ Ինչո՞ւ չեն անում։ Ղարաբաղի խնդիրը որ չլինի, հաջորդ օրը Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ ախպերանալո՞ւ են։ Ենթադրենք, Ղարաբաղի հարցը չկա, Թուրքիան վաղը բացելո՞ւ է սահմաները։ էլի մի պատճառ գտնելու է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեկ խնդիր կա՝ հայերն այս տարածաշրջանում չպետք է լինեն։ Սա դարերի կռիվ է, ինչ կապ ունի Ղարաբաղը։

Կամ Սևանի հետ Ղարաբաղը ինչ կապ ունի, եթե Սևանի կեսը տանք նրանց, Ղարաբաղն էլ կտան, Նախիջևանն էլ հետը, որովհետև նրանք խմելու ջրի սարսափելի մեծ խնդիր ունեն։ Ղարաբաղում նրանց կռիվը հիմնականում Սարսանգի ջրամբարի համար է։ Թուրքիան այսօր կռվում է քրդերի հետ Եփրատի համար։ Այսօր աշխարհում պայքարը բնական ռեսուրսների համար է ու ամենակարևորը՝ ջրի։ Ադրբեջանի և Թուրքիայի միավորումը հնարավոր է միայն Հայաստանով, ուստի նրանց խնդիրը մեզ այս տարածաշրջանից «մաքրելն» է։ Սա նոր խնդիր չէ։

֊Թեև Դուք Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը չկապեցիք ղարաբաղյան հիմնախնդրի հետ, սակայն անկախ Հայաստանի իշխանությունները ժողովրդի սո ցիալ֊տնտեսական ծանր վիճակը պատճառաբանում են չլուծվող հակամարտությամբ։

֊Իհարկե, չլուծվող հակամարտությունը խնդիր է, բայց Ղարաբաղը մեղավո՞ր է, որ տնտեսությունում օլիգարխիա կա։ Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան։ Տնտեսությունն այս պայմաններում էլ կարող է դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, զարգանալ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ