21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե ”Լիվերպուլը” չլինի, կլինի ”Յուվենթուսը”

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին սեփական ակումբում ցանկանում է տեսնել ոչ միայն անգլիական ”Լիվերպուլը”, այլև իտալական ”Յուվենթուսը”: Վերջինս մտադիր է սպասել և տեսնել, թե ինչով կավարտվի ”Շախտյորի” և ”Լիվերպուլի” բանակցությունները և անհաջողության դեպքում ինքն զբաղվի Մխիթարյանի տրասնֆերով:

Նշենք, որ ”Յուվենթուսի” և Հենրիխի գործակալ Մինո Ռայոլայի հարաբերությունները շատ ջերմ են: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեռ նախորդ տարի ու նաև վերջերս Մխիթարյանը դիմել է Միրչա Լուչեսկուին աշխատավարձը բարձրացնելու համար, սակայն Լուչեսկուն անտեսել է այդ:

Մխիթարյանի տրանսֆերը ”Շախտյորը” գնահատում է 40 միլիոն եվրո, իսկ անգլիական ”Լիվերպուլը”, ըստ անգլիական մամուլի, պատրաստ է վճարել Շախտյորի կողմից սահմանված գումարը և մոտ օրերս պաշտոնական առաջարկությամբ կդիմի հանքափորյան թիմին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ