Հայրապետյանը կդիմի էքստրեմալ որոշումների

”Բազմիցս նշել եմ, որ ՀՖՖ հիմնական քաղաքականությունը ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն է: Նախորդ համաժողովին ես առանձնացրեցի ”Հրազդան” մարզադաշտի աշխատանքները` նշելով, որ կունենանք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ: Այնտեղ կատարվել է հսկայական աշխատանք և կառույցը համապատասխանում է բոլոր չափանիշներին”,-այսօր ՀՖՖ-ի 11-րդ տարեկան ժողովի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ ակադեմիայում բացվել է 2500 նստատեղանոց տրիբունայով մարզադաշտ և ընթացի մեջ է Գյումրիի ակադեմիայի կառուցումը:
Ապա Ֆինանսական հաշվետություն ներկայացրեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ՀՖՖ-ում եղել է 6.3 մլրդ դրամի մուտք, իսկ ֆեդերացիայի ծախսերը կազմել են` 6.2մլրդ դրամ:
Ծախսերն այսպես են բաշխվել`
Ազգային հավաքականներ` 476 մլն դրամ
Լյուքս ավտոբուս հավաքականի համար` 132 մլն դրամ
Վարչական ծախսեր` 155 մլն դրամ
Հարկեր եւ տուրքեր` 68 մլն դրամ
ՀՖՖ գույքային եւ տեխնիկական բազայի բարելավում` 6.2 մլն դրամ
ՀՖՖ-ն մարզերում` 20 մլն դրամ
Ներքին առաջնությունների կազմակերպում` 110մլն դրամ
Մասսայական ֆուտբոլի միջոցառումներ` 36մլն դրամ
Ձեռք բերված գույք` 109 մլն դրամ
ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիա` 1.04 մլրդ դրամ
Գյումրում ակադեմիա` 168մլն
Հանրապետական մարզադաշտ` 52մլն դրամ
Հրազդան մարզադաշտ` 697մլն դրամ
Վարկերի սպասարկում` 3.1մլրդ դրամ
Ժողովի ավարտին Հայրապետյանը նկատեց, որ այս տարի ՀՖՖ-ն նախատեսում է 2.7 մլրդ դրամի մուտքերը, իսկ ծախսերը կազմելու են 2.7 մլրդ դրամ, քանի որ նախատեսվում է շինարարարական աշխատանքներ անցկացնել նաև Լոռու մարզում:
”Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հայկական ֆուտբոլը զարգանա: Դուք շատ լավ տեսնում եք, որ մեր հասարակությունը համբերություն չունի և ցանկանում է արագ տեմպերով տեսնել արդյունք:
Մենք նաև էքստրեմալ որոշումներով փորձելու ենք ապահովել հայկական ֆուտբոլի առաջընթացը”,-եզրափակեց Հայրապետյանը: