03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում հարուստների հոգին պիտի արթնանա /վիդեո/

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի անդամ Ալեքսան Կարախանյանի խոսքով` սիրիահայերի հիմնական խնդիրը Հայաստանում բնակեցման հետ է կապված, քանի որ սիրիահայերի անձնագրերը ուշ են տրվում, նրանք գալիս են ու չեն կարողանում տուն վարձել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեկ այլ խնդիր է այն, որ սիրիահայերը չեն կարողանում լավ աշխատանք գտնել: ‘‘Մարդիկ լավ գործ են ունեցել, լավ են վճարվել, իսկ հիմա այստեղ շատ է տարբերությունը: Մինչև սթափվում են, ընտելանում, ուզում են գործի հարցը լուծել, բայց այստեղ քիչ են վարձատրում, մարդիկ, որ այնտեղ գործարար են եղել, այստեղ բանվոր են դառնում”,-նշեց նա:

Առողջապահական եւ ուսանողական հարցերը լուծվել են, սակայն հասարակության կողմից դեռևս ինչ-որ խտրական վերաբերմունք կա, ինչն անհանգստացնում է սիրիահայերին:

Ալեքսան Կարախանյանը նաև նշում է, որ հայաստանյան բարերարներին հայրենասիրությունն է պակասում: ”Այստեղ նվիրատվություն անելու դեռ սովոր չեն: Սիրիահայ գաղութներին ով կպահեր` բարերարները:

Նորեն կարիքավորներ կային, կառավարությունը չէր հոգա, հիմա հոս ավելի հայրենասիրական հոգին հարուստների մեջ պետք է արթնանա: Եթե երկու բնակարան ունեք, մեկը տաք սիրիահայի, մեր բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ մեզ համար խորթ է 200 դոլար վարձատրվելով ապրել ու բնակարան վարձել”,-պատմեց :

Մանրամասները` տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ