09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան պատճառ չունի պատերազմ հայտարարելու համար. Բ. ալ-Ասադ

Սիրիան խնդիրներ չունի Թուրքիայի ժողովրդի հետ, խնդիրները նրա կառավարության հետ են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը թուրքական “Այդինլիկ” թերթին տված հարցազրույցում:

“Սիրիան ոչ մի խնդիր չունի թուրք ժողովրդի եւ զինվորականների հետ եւ միշտ Թուրքիային եղբայրաբար է վերաբերվել: Մենք խնդիրներ ունենք թուրքական կառավարության հետ, որի դիրքորոշման պատճառով խնդիրներ են առաջացել սահմանի վրա”,-հայտարարել է ալ-Ասադը:

Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից արձակած հրթիռն ընկել էր Թուրքիայի սահմանամերձ տարածքում, որի հետեւանքով 5 մարդ էր զոհվել: Ի պատասխան նման հարվածի` Թուրքիայի խորհրդարանը կառավարության մեկ տարվա մանդատը տվեց` միջսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու համար, այդ թվում եւ Սիրիայի նկատմամբ:

Մեկնաբանելով թուրքական խորհրդարանի որոշումը` Ասադը նշել է , թե “Թուրքիան որեւէ պատճառ չունի պատերազմ հայտարարելու համար”: Սիրիայի նախագահի կարծիքով` իր երկիրը պատասխանատվություն չի կրում պաշտոնական Անկարայի հետ երկխոսության բացակայության համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ