Առանց փողի ինչ կանի. 168 ժամ
Մայիսի 5-ի ընտրությւոնների քարոզարշավը ցույց է տալիս, որ քարոզչությունն արդյունքների վրա ամենափոքր ազդեցություն է ունենալու: Ընտրողների մեծ մասը, այսպես թե այնպես, կողմնորոշված է, եւ մի մասն էլ քաղաքական ուժերից որեւէ մեկից ակնկալիք չունի: Գաղափարախոսություն, արժեքներ, սկզբունքներ… ամեն ինչ ստորդասվում է փողին:
Առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ԲՀԿ-ն ունի փող, բայց չունի այդ փողը բացահայտորեն ընտրակաշառքի վերածելու վստահություն: Բայց քանի որ առանց փողի ԲՀԿ-ն ընտրություններում կարող է խայտառակ ցածր ցուցանիշներ ստանալ (ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն), ապա ստիպված է այդ գործունությունն իրականացնելու այլընտրանքային ուղիներ գտնել:
ԲՀԿ-ն այս հարցում շարժվում է “փորձված թանի” սկզբունքով՝ փորձելով իր առանցքի շուրջ երկրորդ անգամ ձեւավորել ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբ:
Այնպես, ինչպես 2012թ. խորհրդարանական ընտրություններին: