5 ամսական Ագնեսան մահացել է հիվանդանոցում. Ժամանակ
Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է 5 ամսական Ագնեսան: Նախնական տվյալներով` երեխան մահացել է թոքաբորբից: Ագնեսայի հարազատները սակայն պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, այլ բժիշկների անփութության պատճառով:
Երեխայի մայրը բողոք է ներկայացրել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները: Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ:
Ոստիկանության Կենտրոնի բաժնից թերթին ասել են, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Թերթը փորձեց նաեւ մեկնաբանություն ստանալ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանին, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին: