25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Արմավիայի” վերջին ճիգը

“Արմավիա” ավիաընկերությունը դեռ չի դիմել դատարան սնանկացման գործընթացը սկսելու համար: Ընկերությունը “Առողջացման” ծրագիր է ներկայացրել Հանրային խորհրդին, որը քննարկվում է:

“Արմավիա” ազգային ավիափոխադրողի մամլո ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ նման ծրագիր կազմելը և մշակելը ընդունված է ամբողջ աշխարհում: Իրենք այդ ծրագիրը կազմել և ներկայացրել են հանրային խորհրդի պահանջով:

“Արմավիան” սնանկացումից կփրկվի թե ոչ և ինչ հնարավոր ելքեր կառաջարկվեն, դեռեւս պարզ չէ: Այդ հարցերի պատասխանը կտա Հանրային խորհուրդը` քննարկումներից հետո:

Մասնագետները  ,որոնք կազմել և ներկայացրել են “Առողջության” ծրագիրը այդքան էլ չեն հավատում դրա իրականացմանը, սակայն փորձում են հուսալ, որ գործընթացը դրական արդյունք կտա:

Ինչ վերաբերվում է այն հարցին , որ “Արմավիան”սնանկացման վերաբերյալ դեռ հայտ չի ներկայացրել դատարան, ընկերության մամլո խոսնակը` Նանա Ավետիսովան նշեց, որ իրենց իրավաբանները փաստաթղթաբանությամբ են զբաղվում, որը շուտով կներկայացվի դատարան : Սնանկացման պրոցեսը շարունակվում է:

Ի դեպ, “Արմավիա”-ն չի թաքցնում, որ արդեն գտել է համաներդրող, սակայն չի կարող սկսել ընկերության վերակազմավորումը: Առայժմ անհայտ է “դոնոր” ընկերության ինքնությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվկանի մարտի 29-ին “Արմավիան” հայտարարեց իր սնանկացման մասին և դադարեցրեց իր չվերթները ապրիլի 1-ից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ