13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ճիշտ կլիներ, որ Արցախը միանար ՀՀ-ին»

«Ղարաբաղյան շարժման հանգուցալուծումը այդ ժամանակ որոշակի դեր ունեցավ նաեւ ԽՄ փլուզման գործում: Հուսանք, որ այն, ինչ սկսվել է, պետք է շարունակվի, նկատի ունեմ` Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու առումով: Հարցի լուծումներից մեկը պետք է լինի, որ ստանալով անկախություն կամ պետք է դառնա անկախ պետություն իր բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ինչպես նաեւ ճիշտ կլիներ, որ Արցախը միանար ՀՀ-ին ու դառնար մեկ պետություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը հատկապես փոխվել է օգոստոսի 24-ից հետո, երբ թուրքական ռազմական ուժերը ներխուժեցին Սիրիայի տարածք:

Չնայած վերջին շրջանում թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցմանը դիվանագետը կարծում է, որ Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի հակասությունները կան և մնում են: Այստեղ մեծ են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ