27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թուրքիային «կանաչ լույս» է տրվել»

Արդեն 10 օր է, ինչ թուրքական զինված ուժերը ռազմական գործողությունների են ձեռնարկում Սիրիայի հյուսիսային հատվածում: «Սա ներքաղաքական առումով ձեռնտու էր թուրքական իշխանություններին, քանի որ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ վնաս էր հասցվել թորթական բանակին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր ուներ բնակչությանն ու արտաքին դերակատարներին մեսիջ ուղարկել, որ թուրքական բանակի նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է, ու բանակը միասնական է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով` Թուրքիայի առջև բացվել է «կանաչ լույս», տրվել են հնարավորություններ` բայց սահմանափակ: Բացի այդ ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիան իր դիրքերը կորցրել էր Սիրիայի հակամարտության հարցում, իսկ սա ամենալավ առիթն էր նորից ներգրավվելու դրանում:

«Կարծում եմ այդ «կանաչ լույսը» հետագայում գլխացավանք է դառնալու հենց այս լույսը վառողների համար, մասնավորապես ԱՄՆ-ի, նաև ՌԴ-ի»,-ասաց նա: Վերջինիս խոսքով` պաշտոնական Անկարան բացահայտ հայտարարել է, որ սա քրդական միջանցքի ձևավորման կանխումն է, և դա Եփրատից դեպի արևմուտք շարժը կասեցնել է: 

Սակայն ԱՄՆ-ը վախ ունի, որ Թուրքիայի այս գործողությունները կարող են հանգեցնել քրդական պետության ու Սիրիայում ահաբեկիչների բախմանը, իսկ քրդական ուժերը ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն են Սիրիայում: Հովսեփյանը հիշեցրեց, որ Էրդողանն էլ պահանջել էր ԱՄՆ-ին ընտրել իր հիմնական դաշնակցին քրդական պետությանը կամ իրենց, իսկ այս քալյով էլ նա փաստի առաջ է կանգնեցնում ԱՄՆ-ից: «Ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկայում ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն ուժային մեծ խաղացողները ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Իրանը: Բայց Թուրքիան մտել է այնպիսի խաղի մեջ, որից դուրս գալը բավական բարդ է լինելու հենց Թուրքիայի համար և բարդ է լինելու հենց այդ ուժային կենտրոնների համար Թուրքիային զսպել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ