Որն է բաբո … Շիրազից /վիդեո/
Այսօր Մանկագիր Սուրեն Մուրադյանի համար Շիրազը այն 3 մեծագույն բանաստեղծներից է, ում հետ նա երազել է անձամբ շփվել.” Շիրազին ծանոթ եմ եղել դեռ դպրոցական տարիներից, երբ սովորում էի Ալավերդու Սուրեն Սպանդարյան դպրոցում, ես իմ բանաստեղծություններից մի փունջ ուղարկել եմ Շիրազին և իմ ամենամեծ երջանկությունն էր, երբ Շիրազը իր նամակով խրախուսեց ինձ` 8-9 դասարանցի աշակերտիս”:
Սուրեն Մուրադյանի և Հովհաննես Շիրազի ծանոթությունը վերաճել է մտերմության ավելի ուշ, երբ արդեն պատանի Սուրենը սովորել է մանկավարժական ինստիտուտում: Շիրազը եղել է նաև Սուրեն Մուրադյանի առաջին լուրջ գործերի առաջին ընթերցողն ու քննադատը:
Հիշում է Շիրազի հետ կապված մանրամասներ.” Երբ դուրս էր գալիս Շիրազը տանից, նա ապրում էր Մաշտոցի պողոտայում, ժողովուրդը փնջվում էր նրա շուրջը”:
80-ամյա բանաստեղծը ակամա իրեն զգում է այն տարիքում, երբ հանդիպել ու անձնապես շփվել է հանճարեղ երևույթի` Հովհաննես Շիրազի հետ:
Henaran.am-ի հարցին` Շիրազը իր բնույթով անկեղծ և պոռթկուն մարդ լինելով ինչպե՞ս կպայքարեր այսօր:
Սուրեն Մուրադյանի հետ զրույցը դիտեք Henaran.am-ի տեսանյութում: