Հանրահայտ դերասանին շփոթել է թափառաշրջիկի հետ /ֆոտո/
Ֆրանսուհի Կարին Գոմբոն Նյու-Յորքում զբոսնելիս հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրին շփոթել է թափառաշրջիկի հետ ու նրան պիցցա է տվել։
Նա պատմել է, որ զբոսնում էր 15-ամյա որդու հետ, երբ տեսել է աղբամանում ինչ-որ բան փնտրող տղամարդու, ով աղքատի տեսք ուներ։
Հուզվելով տեսածից՝ նա մոտեցել է տղամարդուն ու նրան պիցցա առաջարկել, որը ռեստորանից էր գնել։
«Նա հարցրեց՝ ինչ է տոպրակում։ Ես ասացի՝ պիցցա է, բայց կներեք, սառն է։ Նա էլ պատասխանեց՝ շնորհակալ եմ, Աստված պահպանի ձեզ»,- պատմում է կինը։
Կարինը չգիտեր, թե ում հետ ՝ իրականում հանդիպել մինչեւ այն պահը, երբ պատահաբար տեսավ իր լուսանկարներն ու այս պատմության մասին հոդվածտ թերթում։