Սփյուռքահայն ու Հրանուշ Հակոբյանը զայրացան.. թեժ կրքեր /վիդեո/
Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի ունեցավ ”Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի” հերթական նիստը:
Նիստի ընթացքում սփյուռքահայ գործարար, բարեգործ Գաբրիել Ջամբարջյանը և բժիշկ Պետրոս Բոյաջյանը մի քանի խնդիրներ բարձրացրին` անհանգստություն հայտնելով, թե սիրիահայերին անձնագրերը կարճ ժամկետում չեն տրվում և այդ պատճառով նրանք չեն կարողանում որոշ խնդիրներ լուծել:
Նրանք բավական զայրացած էին խոսում և նույնիսկ ասացին, որ սփյուռքի նախարարությունը, սիրիահայերի խնդիրներով զբաղվող կազմակերպությունները միայն թղթի վրա են իրենց գործառույթները կատարում: Արդյունքում տեղի տվեցին Հրանուշ Հակոբյանի նյարդերը:
Մանրամասները` տեսանյութում: