05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է պատրաստ վերադարձնել հանրայինը՝ հանրությանը

Ո՞վ է պատրաստ վերադարձնել հանրայինը՝ հանրությանը. Կոնկրետ պահանջներ և առարկայական խնդիրներ

Քանի որ անցած 4 տարիներին քաղաքացիները միայնակ են մնացել օլիգարխների շահերի հետ, արժանացել են քաղաքապետարանի արհամարհական պատասխաններին և կուսակցությունների անտարբերությանը (բացառությամբ 3-4 գործիչների)՝ կից ներկայացվում են Երևանի իրավիճակի ամբողջ պատկերը՝ հաշվետվություն և կոնկրետ լուծումներ պահանջելով բոլոր թեկնածուներից:

 

Կից ներկայացնում ենք քաղաքացիական նախաձեռնությունների կազմած «Երևան. Կազմակերպված քաոս, թե՞ կառավարում» խնդիրների ամփոփումը, ինչը վկայում է անցած 4 տարվա քաղաքապետերի և ավագանու ձախողման մասին: Առաջարկում ենք բոլորի թեկնածուներին հանդես գալ կոնկրետ լուծումների հստակ նկարագրությամբ՝ հրապարակելով դրանք մամուլում:

 

Նշենք, որ դրանք լուծելու համար պետք է ընդունակ լինել դեմ գնալու օլիգարխների, գծատերերի և այլ մասնավոր շահերին, ապամոնտաժել կառույցներ, ապահովել Երևանի գլխավոր հատակագծի կիրառումը և հանրությանը վերադարձնել հանրային տարածքները:

 

Բոլոր ուժերը պետք է հաշվետու լինեն երևանցիներին և պատասխանատվություն կրեն արված և արվելիք քայլերի համար: Քաղաքականությունը սկսվում է հանրային շահից և առարկայական հարցերից, ոչ թե ավարտվում քարոզարշավներով:

 

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

 

Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն

 

25.04.2013

 

Հ.Գ. Կից ներկայացնում ենք նաև երկու տեսանյութ, որոնք առավել ակներև են ներկայացնում Երևանում հանրային շահի ստորադասումը մասնավորին.

 

Մաշտոցի պուրակ

 

http://youtu.be/QphACoJpaMY

 

“Անվտանգ” երթևեկություն

 

http://youtu.be/LZ3GBp2OwGc

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ